ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ում Ադրբեջանի գլխավոր լոբբիստի նկատմամբ - Mediamax.am

6935 դիտում

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ում Ադրբեջանի գլխավոր լոբբիստի նկատմամբ


Լուսանկարը` https://www.kp.ru/


Երեւան։ Մեդիամաքս։ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են սահմանել ռուսաստանցի ձեռնարկատեր Գոդ Նիսանովի նկատմամբ, ով համարվում է Ռուսաստանում Ադրբեջանի շահերի գլխավոր լոբբիստը:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր հայտարարության մեջ նշել է, որ Գոդ Նիսանովը «Եվրոպայի ամենահարուստ մարդկանցից մեկն» է եւ «մի քանի ռուսաստանցի պաշտոնյաների մերձավորը»:

 

Մեդիամաքսը նշում է, որ 2020թ. դեկտեմբերին ռուսական հետաքննական «Проект» նախագիծը  տեսանյութ էր հրապարկել Գոդ Նիսանովի եւ Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նառիշկինի սերտ կապերի մասին:

 

 

Գոդ Նիսանովին եւ Զարախ Իլիեւին պատկանող «Киевская площадь» ընկերությունը Ռուսաստանում առեւտրային անշարժ գույքի խոշորագույն սեփականատերերից մեկն է:

 

2020 թվականի հուլիսին, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին բռնկված մարտերի օրերին, Գոդ Նիսանովն արգելել էր հայկական մրգերի վաճառքը Մոսկվայում իրեն պատկանող տարածքներում, ինչի հետեւանքով ընդհարումներ էին տեղի ունեցել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին