«Բրյուսելը փորձում է յուրացնել եռակողմ պայմանավորվածությունները» - Mediamax.am

4369 դիտում

«Բրյուսելը փորձում է յուրացնել եռակողմ պայմանավորվածությունները»


Լուսանկարը` https://ccbs.news/


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան ազդանշան չեն ուղարկել ռուսական կողմին Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության հասնելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը վերսկսելու պատրաստակամության մասին։

«Մենք նման ազդանշաններ չենք ստացել։ Մենք նրանց ոչ էլ սպասում ենք»,- ասել է նա:

 

Պատասխանելով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման թեմայի շուրջ ԱՄՆ-ի եւ Եվրամիության բարձր դիվանագիտական ակտիվության մասին հարցին՝ Մարիա Զախարովան ասել է.

 

«Վերոնշյալ «բարձր դիվանագիտական ակտիվությունը» նկատելիորեն աճել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնն ու Փարիզը փաստացի կաթվածահար արեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների երբեմնի լավ համակարգված աշխատանքը՝ հրաժարվելով փոխգործակցությունից մեր մասնակցությամբ։ Նման զուգադիպությունները պատահական չեն լինում: Ինչպես նաեւ Բրյուսելի անամոթ փորձերը՝ յուրացնելու բարձր մակարդակով ռուս-ադրբեջանա-հայկական հայտնի պայմանավորվածությունների թեման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից անցյալ տարի առաջարկված օրակարգը (կենսական հումանիտար խնդիրների լուծում, Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագիր նախապատրաստում)։

 

Այս ֆոնին վերահաստատում ենք մեր անվերապահ հանձնառությունը Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի հայտարարությունների հետեւողական իրականացմանը: Միեւնույն ժամանակ, լի ենք վճռականությամբ ամբողջապես նպաստել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը, որոնց հետ պատմականորեն կապված ենք բարեկամության, դաշնակցային եւ գործընկերության կապերով»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին