«Ադրբեջանը միշտ բաց է Հայաստանի հետ բանակցությունների համար» - Mediamax.am

2836 դիտում

«Ադրբեջանը միշտ բաց է Հայաստանի հետ բանակցությունների համար»


Լուսանկարը` www.middleeastmonitor.com


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը միշտ բաց է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունների համար։

«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպումը, որը նախատեսված է ապրիլի 6-ին, բանակցությունների եւս մեկ հնարավորություն է»,- ասել է Բայրամովը։

 

Նրա խոսքով, ադրբեջանական կողմը բացահայտ հայտարարել է իր դիրքորոշումը։

 

«Կարծում եմ, որ առաջիկա օրերին մենք կտեսնենք, թե Հայաստանը որքան լուրջ է վերաբերվում այս հարցին, որքան է պատրաստ առաջ գնալ։ Ադրբեջանի մոտեցումը դրան համարժեք կլինի»,- ասել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին