Էրդողանը դարձյալ խոսել է Պուտինի սպասվող այցի մասին - Mediamax.am

2761 դիտում

Էրդողանը դարձյալ խոսել է Պուտինի սպասվող այցի մասին


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հույս է հայտնել, որ Վլադիմիր Պուտինը Չինաստան կատարած այցից հետո կայցելի Թուրքիա։

«Այսօր մենք հանդիպում կունենանք պարոն Զելենսկու հետ, իսկ պարոն Պուտինը մեզ ասել է, որ Չինաստան այցից հետո կայցելի Թուրքիա։ Մեզ համար սխալ է դիտարկել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բացասական զարգացումները։ Հուսով եմ, որ մենք հաջողությամբ կհաղթահարենք երկու երկրների միջեւ այս անհանգիստ շրջանը»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է Էրդողանի այս խոսքերը, որ նա ասել է Կիեւ մեկնելու առաջ։

 

«Մենք մշտապես հայտարարում ենք, որ աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը։ Բոլորին հրավիրում ենք երկխոսության, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն տիրի։ Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ մենք պատրաստ ենք նպաստել մեր տարածաշրջանում խաղաղության եւ վստահության մթնոլորտի հաստատմանը», - հավելել է Էրդողանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին