Ալիեւը անարդար է համարում ԵՄ օգնության բաշխումը Բաքվին եւ Երեւանին - Mediamax.am

3515 դիտում

Ալիեւը անարդար է համարում ԵՄ օգնության բաշխումը Բաքվին եւ Երեւանին


Լուսանկարը` https://www.vorwaerts.de/


Երեւան: Մեդիամաքս։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը անարդար է համարում Եվրամիության կողմից Բաքվին եւ Երեւանին ֆինանսական օգնության բաշխումը։

«Եվրահանձնաժողովի կողմից Հայաստանին տրամադրվելիք փաթեթի ծավալը կազմում է $ 2,6 միլիարդ, իսկ Ադրբեջանին՝ $ 140 միլիոն, այսինքն՝ տարբերությունը գրեթե 20 անգամ է։ Դա արդա՞ր է: Ոչ։ Արդյո՞ք դա բավարարում է երկու երկրների իրական կարիքները: Ոչ։ Եթե նույնիսկ մի կողմ թողնենք ազատագրված տարածքներում Հայաստանի հասցրած սարսափելի ավերածությունները, հաշվի առնելով երկու երկրների բնակչությունը՝ կարելի է տեսնել, որ տարբերությունն ավելի քան հինգ անգամ է»,- ասել է Ալիեւը իտալական Il Sole 24 Ore թերթին տված հարցազրույցում, որը վկայակոչում է ՏԱՍՍ-ը։

 

«Հայաստանի տնտեսությունը ֆիզիկապես չի կարողանա մարսել այս հսկա փաթեթը։ Այնպես որ, սա շատ զարմանալի է, եւ այդ փաթեթի մասին հայտարարելուց հետո ամռանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի Ադրբեջան այցից հետո մենք անընդհատ քննարկում ենք այդ թեման։ Մենք ցանկանում ենք, որ մոտեցումը հիմնված լինի միասնական չափանիշների վրա։ Մենք ցանկանում ենք արդարություն եւ, իհարկե, ցանկանում ենք, որ Ադրբեջանին միջոցներ տրամադրվեն նույն պայմաններով եւ նույն ծավալով»,- ասել է Ալիեւը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին