Պուտին. «Մենք շատ կառուցողական աշխատեցինք» - Mediamax.am

2928 դիտում

Պուտին. «Մենք շատ կառուցողական աշխատեցինք»


Լուսանկարը` TASS


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ այսօր Սոչիում կայացած հանդիպման ժամանակ կողմերը «էական առաջխաղացում են գրանցել» հումանիտար խնդիրների լուծման հարցում։

«Մենք այսօր շատ կառուցողական ենք աշխատել։ Դա ստեղծված իրավիճակի խորը վերլուծություն էր»,- հանդիպումից հետո ասել է ՌԴ նախագահը։

 

«Մենք պայմանավորվել ենք մի շարք հարցերի շուրջ, որոնք ես առանցքային եմ համարում։ Առաջինը մինչեւ տարեվերջ երկու պետությունների միջեւ սահմանազատման եւ սահմանազատման մեխանիզմների ստեղծումն է։ Հուսով եմ, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ: Այդ մեխանիզմների ստեղծման համար ոչ մի խոչընդոտ չկա։

 

Երկրորդ՝ կա հումանիտար խնդիրների հետ կապված շատ կարեւոր, զգայուն խնդիր, եւ այստեղ մենք նույնպես էական առաջխաղացում ունենք։

 

Եվ վերջապես, երրորդն այն է, որ մենք շատ մանրամասն խոսեցինք տնտեսական խնդիրների, տնտեսական կապերի զարգացման մասին, եւ առաջին հերթին խոսեցինք տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասին։ Դա վերաբերում է եւ՛ երկաթուղային, եւ՛ ավտոմոբիլային հաղորդակցությանը»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

 

ՌԴ նախագահն ասել է, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետները հաջորդ շաբաթ հավաքվելու են Մոսկվայում՝ «որոշ արդյունքներ ամփոփելու եւ հայտարարելու այն որոշումների մասին, որոնք մենք այսօր համաձայնեցրել ենք»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին