ԱՄՆ պետքարտուղարը Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով նոր օգնական ունի - Mediamax.am

1924 դիտում

ԱՄՆ պետքարտուղարը Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով նոր օգնական ունի


Կարեն Դոնֆրիդը
Կարեն Դոնֆրիդը

Լուսանկարը` https://www.senseandsustainability.net/


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ Սենատը հաստատել է ԱՄՆ Մարշալի Գերմանական հիմնադրամի (GMF) նախագահ Կարեն Դոնֆրիդին Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնում:

Կարեն Դոնֆրիդը զբաղեցնում էր GMF-ի նախագահի պաշտոնը 2014թ. ապրիլից:

 

Նրա ղեկավարությամբ GMF-ը մշակել էր նոր ռազմավարական տեսլական եւ սահմանել աշխատանքի չորս գերակա ոլորտները՝ ժողովրդավարության ապագա, աշխարհաքաղաքականություն եւ Չինաստանի վերելք, անվտանգություն եւ տեխնոլոգիաներ, նորարարություններ:

 

Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերի հետ միասին նա համանախագահում էր 2020թ. Անդրատլանտյան աշխատանքային խումբը, որն տրանսատլանտյան համագործակցության ամրապնդման առաջարկություններ էր ներկայացրել գլոբալ հիմնական մարտահրավերներին դիմակայելու համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին