Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այսօր ընդգծել է ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ տարածքը անհապաղ եւ անվերապահ լքելու հրամայականը՝ իրավիճակի հետագա լարումից խուսափելու համար:
ԱԳՆ-ից հայտնում են, որ նա այդ մասին ասել է՝ ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններ Սերգեյ Կոպիրկինի (ՌԴ), Ջոնաթան Լաքոթի (Ֆրանսիա) եւ Լին Թրեյսիի (ԱՄՆ) հետ հանդիպմանը:
ԱԳ նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը՝ խնդիրը լուծելու քաղաքական-դիվանագիտական ճանապարհով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: