ՀՀ ԱԳՆ. Ալիեւը տապալում է եռակողմ հայտարարությունների իրագործումը - Mediamax.am

2575 դիտում

ՀՀ ԱԳՆ. Ալիեւը տապալում է եռակողմ հայտարարությունների իրագործումը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր ասել է, որ «Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» եւ մտացածին «միջանցքին» հղում կատարելով՝ Ադրբեջանի նախագահը սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը»:

Ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպությունների համաժողովին, Իլհամ Ալիեւն ասել էր, որ «տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, եւ միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբաժան մաս հանդիսացող Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության եւ Թուրքիայի հետ»:

 

«Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այն անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին եւ որեւէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար», - ասել է Աննա Նաղդալյանը:

 

«Կրկնում եմ հերթական անգամ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որեւէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա», - նշել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին