Այվազյանը Գուտերեշի հետ խոսել է հայ գերիների խոշտանգման մասին - Mediamax.am

1517 դիտում

Այվազյանը Գուտերեշի հետ խոսել է հայ գերիների խոշտանգման մասին


Անտոնիու Գուտերեշը
Անտոնիու Գուտերեշը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը քննարկել են թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախում ստեղծված մարդասիրական իրադրությունը եւ դրա հետեւանքները տարածաշրջանի համար։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում Արա Այվազյանն ու Անտոնիո Գուտերեշն անդրադարձել են ստեղծված հումանիտար ճգնաժամին եւ դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։

 

Նախարար Այվազյանն այդ առնչությամբ առանձնահատուկ ընդգծել է միջազգային կառույցների եւ, նախեւառաջ, ՄԱԿ համապատասխան մարմինների՝ տեղում ներգրավվածության կարեւորությունը։

 

ՀՀ արտգործնախարարը շեշտել է տեղահանված արցախահայության հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովմանը եւ վերջիններիս իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։ Նա ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին համապարփակ տեղեկություն է տրամադրել Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների ու բռնության այլ դրսեւորումների վերաբերյալ։

 

Երկուստեք առանձնահատուկ ընդգծվել է միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների նորմերի խստագույն պահպանումը, Արցախի պատմամշակութային ժառանագության նկատմամբ հարգալից վերաբերմունքը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին