Կանադայի ԱԳ նախարար. «Շարունակում ենք աջակցել հայ ժողովրդին» - Mediamax.am

1839 դիտում

Կանադայի ԱԳ նախարար. «Շարունակում ենք աջակցել հայ ժողովրդին»


Լուսանկարը` radio-canada.ca


Երեւան: Մեդիամաքս: Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը հայտարարել է, որ աշխատում են միջազգային գործընկերների հետ` ուսումնասիրելու Լեռնային Ղարաբաղում կնքված զինադադարի պայմաններն ու հետեւանքները:

«Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները խստորեն կհարգվեն եւ ռազմական գործողությունները վերջնականապես կդադարեն առանց հապաղելու: Ինչպես նախկինում նշել ենք՝ Թուրքիան պետք է հակամարտությունից դուրս մնա»,- ասել է նա:

 

Կանադայի արտգործնախարարը հայտնել է, որ պարբերաբար կապի մեջ է եղել Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ`«հասկանալու համար, թե ինչպես կարող է Կանադան շարունակել այս ամենադժվար ժամանակահատվածում աջակցել հայ ժողովրդին, որի հետ ունենք ուժեղ մարդկային կապեր եւ ընդհանուր արժեքներ»:

 

«Բոլոր կողմերը պետք է բանակցեն, որպեսզի հասնեն կայուն եւ խաղաղ կարգավորմանը՝ հայտարարված հրադադարի սահմաններից դուրս ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործընթացի շրջանակում»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին