Պուտինն ու Փաշինյանը շարունակում են կանոնավոր շփումները - Mediamax.am

2895 դիտում

Պուտինն ու Փաշինյանը շարունակում են կանոնավոր շփումները


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կանոնավոր հեռախոսային կապ է պահպանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այսօր հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այս երկխոսությունը կշարունակվի», - ասել է Պեսկովը:

 

Նա նշել է, որ ներկայում խոսք չի գնում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում անցկացնելու մասին:

 

Միևնույն ժամանակ, Պեսկովը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարգավորելու համար ռուսական կողմը «երկխոսություն է վարում տարբեր մակարդակներով»:

 

Հոկտեմբերի 7-ին «Մոսկվա.Կրեմլ.Պուտին» ծրագրին տված բացառիկ հարցազրույցում Ռուսաստանի նախագահը հիշեցրել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և այս համաձայնագրի շրջանակներում Ռուսաստանը որոշակի պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ:

 

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից այս պայմանագրի շրջանակներում իր պայմանագրային պարտավորությունների կատարմանը, մենք միշտ կատարել ենք,  կատարում ենք եւ շարունակելու ենք կատարել մեր պարտավորությունները», - ասել  էր Պուտինը: Ռուսաստանի նախագահնը հայտնել էր, որ «մշտական կապի մեջ է» Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, «եւ Հայաստանի ղեկավարությունը որեւէ հարց չունի Ռուսաստանի՝ իր դաշնակցային պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին