Գերմանիայի ԱԳ նախարար. ԵՄ-ն կարող է մեծացնել ճնշումը Բաքվի վրա - Mediamax.am

Փետրվար 12, 2026
7690 դիտում

Գերմանիայի ԱԳ նախարար. ԵՄ-ն կարող է մեծացնել ճնշումը Բաքվի վրա


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասն այսօր ասել է, որ «եթե Ադրբեջանը պատերազմական գործողությունների դադարեցման պատրաստակամություն չհայտնի, ԵՄ-ն կմեծացնի նրա վրա ճնշումը»:

Այսօր Բունդեսթագում Հայկո Մաասը պատասխանել է Արցախում պատերազմին առնչվող հարցերին:

 

«Այս երեկո ես նորից խոսելու եմ Ադրբեջանի իմ գործընկերոջ հետ: Մինչ այս եղած զրույյցները նվազագույնն օգնել են, որ գոնե հայկական կողմից զինադադարի պատրաստակամության ազդակ ստացվի, ինչն Ադրբեջանի դեպքում մինչ այս պահը հնարավոր չի եղել: Այսօր երեկոյան նաեւ դա է լինելու զրույցի թեմա: Եթե այնպիսի իրավիճակ ունենանք, որ մի կողմը մերժի կրակի դադարը, ապա Եվրամիության շրջանակում պիտի խոսենք, թե ինչպես պիտի վարվել եւ ճնշումն Ադրբեջանի վրա մեծացնել: Մենք խոսում ենք նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ, որոնք ավելի մեծ ազդեցություն ունեն հակամարտության կողմերի վրա: Այս պահին մենք Ադրբեջանից սպասում ենք, որ նա Հայաստանի նման սկզբունքորեն հրադադարի պատրաստակամություն հայտնի: Եթե նա դրան պատրաստ չլինի՝ ԵՄ-ի կողմից պետք է ճնշումը մեծացվի»:




Մեր ընտրանին