Պուտինը գեներալ Մելիքովին նշանակել է Դաղստանի ղեկավար - Mediamax.am

14642 դիտում

Պուտինը գեներալ Մելիքովին նշանակել է Դաղստանի ղեկավար


Լուսանկարը` rbk.ru


Երևան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնության խորհրդի անդամ Սերգեյ Մելիքովին նշանակել է Ադրբեջանին սահմանակից Դաղստանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:

Սերգեյ Մելիքովը ծնվել է 1965 թվականին, ազգությամբ՝ լեզգին է: Պրոֆեսիոնալ զինվորական է (մասնագիտությունը՝ հետախույզ):

 

2011 թվականին Մելիքովը Ռուսաստանի Հյուսիսային Կովկասի տարածաշրջանի հակաահաբեկչական գործողությունների ուժերի միացյալ խմբի հրամանատարն էր:

 

2014-2016 թվականներին եղել է Հյուսիսային Կովկասի դաշնային շրջանում Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ:

 

2016-2019 թվականներին զբաղեցրել է Ռոսգվարդիայի տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը:

 

2016-ին նրան շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին