ՀՀ ԱԳՆ. «Թուրքիան ի ցույց դրեց անցյալի հետ առերեսվելու անկարողությունը» - Mediamax.am

2129 դիտում

ՀՀ ԱԳՆ. «Թուրքիան ի ցույց դրեց անցյալի հետ առերեսվելու անկարողությունը»


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է, որ Հայաստանում Սեւրի հաշտության պայմանագրի հարյուրամյակի հիշատակման առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ եւս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը` առերեսվելու իր անցյալի հետ:

Խոսնակը շեշտել է, որ Սեւրի հաշտության պայմանագիրը եղել է, կա եւ շարունակելու է մնալ պատմական փաստ, որը հնարավոր չէ վերախմբագրել կամ ջնջել:

 

«Թուրքիան, խուսափելով առերեսվել իր անցյալի հետ եւ ուրիշներին կոչ անելով «պատմությունից  թշնամանքի փոխարեն դասեր քաղել», շարունակում է Հայոց ցեղասպանությունն արդարացնելու եւ հայ ժողովրդին նոր ոճրագործություններով սպառնալու ավանդական քաղաքականությունը:

 

Թուրքիայի կողմից մեր տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության խաթարմանն ուղղված քայլերը, Հայաստանի հանդեպ որդեգրած ռազմատենչ կեցվածքը հարեւան տարածաշրջաններն ապակայունացնելու Թուրքիայի ներկա կառավարության ծավալապաշտական քաղաքականության մասն են կազմում:

 

Միայն այդ քաղաքականության վերանայումը եւ Թուրքիայի կողմից անցյալի հետ առերեսվելու կարողությունը ճանապարհ կհարթեն մեր տարածաշրջանի ժողովուրդների միջեւ իրական հաշտության համար»,- մեկնաբանել է Աննա Նաղդալյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին