Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ (նստավայրը՝ Թբիլիսի) արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրն այսօր քննարկել են Երեւանում Վատիկանի ռեզիդենտ դեսպանություն հիմնելու հնարավորությունը:
Հանդիպմանը Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանի ու Սուրբ Աթոռի սերտ փոխգործակցությունը հիմնված է ոչ միայն քրիստոնեական արժեքների, այլեւ ընդհանուր պատմական ժառանգության եւ ժամանակակից աշխարհի տարբեր մարտահրավերներին դիմագրավելու հարցերում մոտեցումների նմանության վրա, հաղորդում են փոխվարչապետի գրասենյակից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: