ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման ժամկետ չի նշվում - Mediamax.am

3978 դիտում

ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման ժամկետ չի նշվում


Լուսանկարը` ԱԳՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ասել է, որ ԵՄ անդամ երկրների հետ վիզաների ազատականացման երկխոսությունը խթանելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական պատվիրակություն՝ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի գլխավորությամբ։

«Պատվիրակության կազմում ընդգրկված են տարբեր պաշտոնյաներ։ Այն թիրախավորված այցեր է իրականացնում դեպի ԵՄ անդամ երկրներ։ Դրանք նպատակ ունեն ժամկետային առումով արագացնել բանակցությունների մեկնարկը»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրել է փոխնախարարը։

 

Հայկական պատվիրակությունն այցեր է կատարել Գերմանիա, Ավստրիա, իսկ առաջիկայում ծրագրում է լինել Բելգիայում, Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում, ինչպես նաեւ սկանդինավյան երկրներում։

 

«Այս պահին չեմ կարող նախանշել ոչ մի ժամկետ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացված ռեժիմի սահմանման համար, քանի որ դեռեւս չեն մեկնարկել բանակցությունները, ինչի համար նախ անհրաժեշտ է ԵՄ անդամ բոլոր 28 երկրների համաձայնությունը»,- նշել է Ավետ Ադոնցը։

 

Միաժամանակ, փոխնախարարն ընդգծել է, որ «եթե մենք ուզում ենք եվրոպական ցանկացած երկիր մուտք գործել ազատ եւ առանց երկարատեւ քաշքշուկների, ապա պետք է կարգապահ լինենք ինքներս մեր հանդեպ եւ չխախտենք վերադարձի ժամկետը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին