Հայ-ռուսական կապերում վերընթաց զարգացում կա, ասել է Մեդվեդեւը - Mediamax.am

4845 դիտում

Հայ-ռուսական կապերում վերընթաց զարգացում կա, ասել է Մեդվեդեւը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն այսօր ասել է, որ Հայաստանի հետ հարաբերություններում վերընթաց զարգացում կա, ինչի մասին է վկայում տարբեր մակարդակներում բարձրաստիճան պաշտոնական հանդիպումների եւ շփումների հաճախականությունը՝ թե՛ երկրների ղեկավարների, թե՛ միջկառավարական, թե՛ միջխորհրդարանական ձեւաչափերով։

Այս մասին, ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, նա նշել է Ղրղզստանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

 

Նիկոլ Փաշինյանն էլ դրական է գնահատել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական համագործակցության ընթացքը:

 

Նա գոհունակությամբ խոսել է, մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում արձանագրված առաջընթացի մասին: 2019թ. առաջին 6 ամիսների արդյունքներով Հայաստան այցելած ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվն աճել է 19 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

 

Նիկոլ Փաշինյանը նաեւ գոհունակությամբ նշել է, որ Վերին Լարսում ծագող հարցերի լուծման օպերատիվ մեխանիզմն արդյունավետ գործում է։

 

Վարչապետերը փաստել են, որ երկկողմ հարաբերություններում արձանագրվում է դինամիկ աճ, եւ պետք է շարունակել ակտիվ աշխատանքը հայ-ռուսական դաշնակցային կապերն ամրապնդելու եւ զարգացնելու ուղղությամբ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին