«Թուրքիան անվտանգության սպառնալիք է Հայաստանի համար» - Mediamax.am

5202 դիտում

«Թուրքիան անվտանգության սպառնալիք է Հայաստանի համար»


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ «Հայաստանի համար Թուրքիան հանդիսանում է անվտանգության սպառնալիք»:

«Արդեն 27 տարի է՝ Թուրքիան մերժում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ շարունակում է Հայաստանի շրջափակման քաղաքականությունը, որն ուղեկցվում է արդարության ժխտողականությամբ. սա անվտանգության սպառնալիք է մեզ համար», - ասել է նախարարը՝ հուլիսի 11-ին ելույթ ունենալով Բաթումիի միջազգային համաժողովում՝ նվիրված Արեւելյան գործընկերության 10-ամյակին։

 

Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ 2018 թվականը կարեւոր առաջընթացի տարի էր, որը վերաբերում էր բացառապես Հայաստանին եւ որեւէ առնչություն չուներ աշխարհաքաղաքականության հետ. իրողություն, որը հեշտ չէր գործընկերներին ներկայացնելու առումով: 

 

«Մենք շատ համբերատար անդրադառնում էինք այս հարցին. Հայաստանում տեղի ունեցածն աշխարհաքաղաքական զարգացում չէ: Պետք չէ փորձել ինչ-որ արտաքին ենթատեքստ փնտրել Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներում, քանի որ դրանք պարզապես չկան», - ասել է ԱԳՆ ղեկավարը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին