Սորոսը Եվրոպային կոչ է արել «արթնանալ» ու կանխել «մղձավանջը» - Mediamax.am

5878 դիտում

Սորոսը Եվրոպային կոչ է արել «արթնանալ» ու կանխել «մղձավանջը»


Ջորջ Սորոսը
Ջորջ Սորոսը

Լուսանկարը` REUTERS

Ջորջ Սորոսը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը
Ջորջ Սորոսը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը

Լուսանկարը` REUTERS


Ամերիկացի գործարար եւ մեկենաս Ջորջ Սորոսը Project Syndicate-ում հրապարակել է «Եվրոպա, խնդրում եմ, արթնացիր» հոդվածը, որը հատվածաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: 

 

Հեղափոխական ժամանակ

 

Մեր առաջնորդները եւ շարքային քաղաքացիները, կարծես թե, չեն հասկանում, որ մենք ապրում ենք հեղափոխական ժամանակներում, որ հնարավորությունների շրջանակը շատ լայն է, իսկ վերջանական արդյունքը՝ լրիվ անհայտ: 

 

Որոշիչ պահը եւ հակաեվրոպական ուժերը 

 

2019 թվականի մայիսի Եվրոպական խորհրդարանի ընտրությունները որոշիչ են լինելու: Ցավոք, այդ ընտրություններում հակաեվրոպական ուժերը համեմատական առավելություն կունենան: Դրա համար կան մի քանի պատճառներ. եվրոպական շատ երկրներում գերակշռող հնացած կուսակցական համակարգը, գործնականում ԵՄ պայմանագրերը փոխելու անկարողությունը, իրավական գործիքների բացակայությունը, որոնք կարգապահություն կպարտադրեն ԵՄ անդամ այն պետություններին, որոնք խախտում են սկզբունքները, որոնց վրա հիմնված է Եվրամիությունը:

 

ԵՄ-ն կարող է պարտադրել acquis communautaire-ը (ԵՄ իրավական համակարգը) այն երկրներին, որոնք ցանկանում են անդամակցել Եվրամիությանը, սակայն այն չունի բավարար լիազորություններ, որպեսզի ստիպի հարգել այդ սկզբունքները այն երկրներին, որոնք արդեն ԵՄ-ի անդամ են: 

 

Հնացած կուսակցական համակարգը խոչընդոտներ է ստեղծում նրանց համար, ովքեր ցանկանում են պաշտպանել այն սկզբունքները, որոնց վրա հիմնվել է Եվրամիությունը, սակայն օգնում է նրանց, ովքեր ցանկանում են այդ սկզբունքները փոխարինել արմատապես տարբերվող ինչ-որ բանով: Սա վերաբերում է եւ առանձին երկրներին, եւ, հատկապես, համաեվրոպական կուսակցական դաշինքներին:

 

Ադրբեջանի թշնամի Ջորջ Սորոսը

 

Առանձին պետություններում կուսակցական համակարգը արտացոլում է այն հակասությունները, որոնք կարեւոր էին 19-րդ եւ 20-րդ դարերում: Օրինակ` կապիտալի եւ աշխատանքի միջեւ առկա հակամարտությունը: Բայց այսօրվա կարեւորագույն հակասությունը եվրոպական եւ հակաեվրոպական ուժերի հակամարտությունն է: 

 

Եվրոպայի շահերն ու «Քաղբյուրո»-ն 

 

Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող են եվրոպամետ կուսակցությունները հաղթել մայիսյան ընտրություններում, եթե նրանք եվրոպական շահերը սեփական շահերից վեր չդասեն: Դեռեւս հնարավոր է ապացուցել Եվրամիության պահպանման անհրաժեշտությունը՝ վերջինիս արմատական վերակազմավորման նպատակով: Սակայն դա կպահանջվի տրամադրությունների փոփոխություն Եվրամիությունում:

 

Ջորջ Սորոսը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Ջորջ Սորոսը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը

Լուսանկարը` REUTERS

 

Այսօրվա ԵՄ ղեկավարությունը հիշեցնում է ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակների Քաղբյուրոն՝ այն շարունակում էր հրամանագրեր արձակել, կարծես դրանք դեռեւս որեւէ նշանակություն ունեին:

 

Սպառնալիքի ծավալը

 

Առաջին քայլը՝ Եվրոպան ներքին եւ արտաքին թշնամիներից պաշտպանելու համար, պետք է լինի նրանց ստեղծած սպառնալիքի ծավալների ճանաչումը:

 

Երկրորդ քայլը՝ արթնացնել խորը ննջող եվրոպամետ մեծամասնությունը եւ մոբիլիզացնել նրանց՝ պաշտպանելու սկզբունքները, որոնց վրա հիմնված է ԵՄ-ն: Հակառակ դեպքում միասնական Եվրոպայի երազանքը կարող է փոխարինվել 21-րդ դարի մղձավանջով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին