Լին Թրեյսի. Հայաստանը դեռ շատ աշխատանք ունի անելու - Mediamax.am

6303 դիտում

Լին Թրեյսի. Հայաստանը դեռ շատ աշխատանք ունի անելու


Լին Թրեյսը
Լին Թրեյսը

Լուսանկարը` vesti.ru


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Լին Թրեյսին ասել է, որ Հայաստանը «դեռ շատ աշխատանք ունի անելու՝ վերջին վեց ամիսների ձեռքբերումներն ամրապնդելու համար»։

«Այս տարվա ապրիլ եւ մայիս ամիսներին հարյուր հազարավոր հայեր առանց բռնության ցույցեր էին իրականացնում՝ իրենց կառավարությանը պատասխանատվության ենթարկելու համար։ Շատերի նման ես նույնպես սրտի թրթիռով էի հետեւում իշխանության խաղաղ փոխանցմանը։ Սակայն Հայաստանը դեռ շատ աշխատանք ունի կատարելու վերջին վեց ամիսների ձեռքբերումներն ամրապնդելու համար։ 

 

Եթե իմ թեկնածությունը հաստատվի, ես կշարունակեմ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի ակնառու ջանքերը՝ աջակցելու հայ ժողովրդի ձգտումներին՝ ուղղված հաշվետու կառավարմանը, անարդար եւ մենաշնորհային սովորություններից հեռու տնտեսություն ունենալուն, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությանը, օրենքի գերակայությանը՝ ամրագրված անկախ դատական համակարգով ու լուրջ հակակշիռներ ունեցող կառավարման համակարգով»,- ասել է Լին Թրեյսին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ընթացքում։ 

 

Ներկայում նա աշխատում է ԱՄՆ Պետական դեպարտամենտում՝ որպես Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդական։ Ավելի վաղ Լին Թրեյսին աշխատել է  Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատանը՝ զբաղեցնելով առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Նույն պաշտոնը նա զբաղեցրել է նաեւ Աշգաբադում ԱՄՆ դեսպանատանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին