Փաշինյանը դատապարտել է Բելառուսի եւ Ադրբեջանի գործարքը - Mediamax.am

4838 դիտում

Փաշինյանը դատապարտել է Բելառուսի եւ Ադրբեջանի գործարքը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «մենք դատապարտում ենք Բելառուսի եւ Ադրբեջանի գործարքը զինտեխնիկայի մատակարարման մասին»:

Այսօր Երեւանում հանդես գալով մամուլի ասուլիսում, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այդ գործարքը «ուղղված է ընդդեմ Հայաստանի շահերի եւ խաթարում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) էությունը»:

 

Մինսկը Բաքվին զինտեխնիկայի նոր խմբաքանակ կվաճառի

 

Անդրադառնալով նախորդ շաբաթ արված իր հայտարարությանը եւ Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղարի արձագանքին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «այս հարցում իմ զրուցակիցը Բելառուսի նախագահն է, որից ես արձագանք դեռեւս չեմ ստացել»:

 

Մինսկը կոշտ պատասխան է տվել Փաշինյանին

 

«Ես պարզաբանումներ կպահանջեմ Բելառուսի նախագահից տեղի ունեցածի եւ մի շարք այլ գործընթացների վերաբերյալ: Մենք լռության չենք մատնելու մեր երկրի շահերին առնչվող որեւէ հարց, պաշտպանելու ենք Հայաստանի ազգային շահերը», - ասել է վարչապետի պաշտոնակատարը:

 

Նա նկատել է, որ եթե դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք հանդիպմանը ՀԱՊԿ անդամները կոնսենսուսի չհասնեն, «մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»:

 

 

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ինչպես արդեն ասել է նախկինում, ՀԱՊԿ-ի անդամ-երկրների փոխադարձ պարտավորությունները հստակեցնելու խնդիր կա: 

 

«Մենք մեր դաշնակցային պարտավորությունները լիարժեք կատարում ենք, ինչը, ցավոք, չենք կարող ասել մեր մի շարք գործընկերների մասին: Ուստի անհրաժեշտ է անել այդ հստակեցումները», - ասել է կառավարության ղեկավարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին