Մինսկը Բաքվին զինտեխնիկայի նոր խմբաքանակ կվաճառի - Mediamax.am

4141 դիտում

Մինսկը Բաքվին զինտեխնիկայի նոր խմբաքանակ կվաճառի


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Բաքուն եւ Մինսկը պայմանագիր են նախապատրաստում՝ բելառուսական ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ Ադրբեջանին մատակարարելու համար:

Ինչպես հաղորդում է ԲԵԼՏԱ գործակալությունը, այդ մասին այսօր Մինսկում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

 

Ադրբեջանի եւ Բելառուսի ղեկավարների բանակցությունների արդյունքում Բելառուսի պետական ռազմարդյունաբերական կոմիտեի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջեւ հուշագիր է ստորագրվել:

 

Մինսկը կոշտ պատասխան է տվել Փաշինյանին

«Ամենակարճ ժամկետում այն բելառուսական ռազմական տեխնիկայի մեկ այլ խմբաքանակի ձեռքբերման պայմանագրի կվերածվի»,- ասել է Ալիեւը:

 

Նրա խոսքերով, Ադրբեջանը գոհ է այս բնագավառում Բելառուսի հետ փոխգործակցությունից:

 

«Մեր երկրների ռազմա-տեխնիկական համագործակցությունը արդեն լավ պատմություն ունի, բավական մեծ ծավալներ եւ ընդլայնման լավ նախադրյալներ»,- հայտարարել է Ալիեւը:

 

Ադրբեջանի նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել Բելառուսին՝ ԼՂ կարգավորման հարցում ունեցած դիրքորոշման համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին