ԵԽ. ՀՀ-ում դատական համակարգին ամենաքիչ միջոցներն են հատկացվում - Mediamax.am

5621 դիտում

ԵԽ. ՀՀ-ում դատական համակարգին ամենաքիչ միջոցներն են հատկացվում


Լուսանկարը` https://barbariemaes.wordpress.com


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի խորհրդի զեկույցի համաձայն՝ Հայաստանը դասվել է այն երկրների շարքում, որը մեկ շնչի հաշվով ամենաքիչ պետական միջոցներն է հատկացնում դատական համակարգին (€8,4)։

Եվրոպական 45 երկրների դատական համակարգերին վերաբերող զեկույցում նշվում է, որ հայաստանյան ցուցանիշը միջինից (€64,5) ցածր է գրեթե 8 անգամ, իսկ առավելագույն ցուցանիշից (Շվեյցարիա €214,8 մեկ շնչի համար)՝ 25 անգամ։

 

Ցածր ցուցանիշներ են գրանցվել նաեւ Ադրբեջանում (€7,8), Ուկրաինայում (€8,1), Մոլդովայում (€8,3), ինչպես նաեւ Վրաստանում (€9,7)։ 

 

Հայաստանում դատավորների աշխատավարձը, երկրի միջին ամսական անվանական աշխատավարձի համեմատ, բարձր է: Դատավորներն իրենց կարիերայի մեկնարկին վաստակում են միջին աշխատավարձից չորս անգամ ավելի եւ իրենց կարիերայի ավարտին ութ անգամ ավելի, մինչդեռ եվրոպական ցուցանիշներով այն միջին աշխատավարձից 4,5 անգամ ավելի է կազմում։ 

 

Հայաստանին 100 000 բնակչի հաշվով բաժին է ընկնում 61,9 փաստաբան։ Այն ավելի քան երկու անգամ ցածր է եվրոպական միջինից (162 փաստաբան)։ Այս առումով ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ադրբեջանում (9 փաստաբան՝ 100 000 բնակչի հաշվով) եւ ամենաբարձրը՝ Կիպրոսում (425 փաստաբան)։

 

Հայաստանը դատավորների շրջանում ունի կանանց ներկայացվածության ցածր մակարդակ (25%)՝ Շոտլանդիայի (27%) եւ Անգլիայի (34%) համեմատ: Ադրբեջանում կին դատավորների թիվն ամենացածրն է (12%)։ Եվրոպայում միջինում այն կազմում է 51%։

 

Հայաստանում իրավապահ մարմինների ներկայացուցիչները հիմնականում տղամարդիկ են՝ 84%։ Նման պատկեր է նաեւ Կիպրոսում, Նորվեգիայում, Սլովենիայում եւ Մարոկկոյում։ Միեւնույն ժամանակ՝ կանայք մեծամասնություն են կազմում նոտարական գործում. Հայաստանում նոտարների 70%-ը կանայք են։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին