Հայ-իսրայելական կապերի զարգացման համար մեծ ներուժ կա - Mediamax.am

6497 դիտում

Հայ-իսրայելական կապերի զարգացման համար մեծ ներուժ կա


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման համար մեծ ներուժ կա:

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, դա փաստել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը եւ Ամերիկայի Հրեական կոմիտեի ներկայացուցիչները՝ սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում կայացած հանդիպմանը:

 

Կողմերը քննարկել են նաեւ ԱՄՆ հայկական եւ հրեական համայնքների միջեւ առկա համագործակցությունը եւ դրա հեռանկարները, միջազգային հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

 

Զոհրաբ Մնացականյանը անդրադարձել է նաեւ ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային օրակարգի առաջմղման գործում Հայաստանի շարունակական նախաձեռնություններին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին