Երեւան: Մեդիամաքս: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հոկտեմբերի 15-ին կհրապարակի Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը:
Հայաստանը 2014թ. օգոստոսից այս գործում ներգրավված է որպես երրորդ կողմ: Հայաստանի շահերը ՄԻԵԴ-ում պաշտպանում է փաստաբան Ամալ Քլունին:
2007թ. մարտին թուրք ազգայնական Դողու Փերինչեքը դարձավ առաջին մարդը, ով Շվեյցարիայում դատապարտվեց Ցեղասպանության ժխտման համար: Նա Հայոց ցեղասպանությունն անվանում էր «միջազգային սուտ», ինչի համար «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան նրան դատի տվեց ռասսայական խտրականության հոդվածով:
«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով որպես երրորդ կողմ ներգրավված է նաեւ Թուրքիան:
2014թ. մարտին Մեդիամաքսը հանգամանորեն անդրադարձել էր «Փերինչեք v. Շվեյցարիա» գործին եւ դրա հնարավոր հետեւանքներին Հայաստանի համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: