Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիան խորապես ցնցված է օգոստոսի 8-ին Ադրբեջանում գերության մեջ Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան մասին տեղեկություններով:
Այդ մասին, պատասխանելով լրագրողի հարցին, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Ռոմեն Նադալը:
«Ֆրանսիան ցավակցում է Կարեն Պետրոսյանի ընտանիքին: Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին արագորեն վերադարձնել նրա մարմինը եւ ամբողջապես լույս սփռել նրա մահվան հանգամանքների վրա»,- ասել է Ռոմեն Նադալը:
Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, Կարեն Պետրոսյանը «անսպասելի մահացել էր անհայտ պատճառով»: Իր մտահոգությունը Կարեն Պետրոսյանի մահվան կապակցությամբ ավելի վաղ հայտնել էր նաեւ ԱՄՆ պետդեպարտամենտը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: