Մեդիամաքս. Երեւան: «ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Կարեն Պետրոսյանի մահվան լուրով եւ այն հայտարարություններով, որ մահը վրա է հասել ոչ բնական պատճառներով»:
Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի գրասենյակի տարածված հաղորդագրության մեջ` ի պատասխան Հայաստանի հանրային հեռուստաընկերության հարցմանը:
Ցավակցելով Կարեն Պետրոսյանի ընտանիքին` ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել անցկացնել լիարժեք եւ թափանցիկ հետաքննություն Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ եւ հրապարակել արդյունքները:
«Մենք ցանկանում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններին հիշեցնել միջազգային օրենքներով ստանձնած հումանիտար պարտավորությունների, մասնավորապես, բանտարկյալների նկատմամբ մարդկային վերաբերմունք ցուցաբերելու պարտավորության մասին: Մենք կոչ ենք անում թե Հայաստանին, եւ թե Ադրբեջանին Կարմիր խաչի միջազգային կոմիտեին հակամարտության պատճառով պահվող գերիների հետ աշխատելու հնարավորություն տալ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: