Դեպի Էվերեստ. Տեսանք Պումորին եւ հասանք բազային ճամբար - Mediamax.am

exclusive
2404 դիտում

Դեպի Էվերեստ. Տեսանք Պումորին եւ հասանք բազային ճամբար


Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Պումորին
Պումորին

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Պումորին
Պումորին

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լհոցզեն
Լհոցզեն

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս


2023 թվականի հոկտեմբերին Հայկական աշխարհագրական նախագիծը (Armenian Geographic) կազմակերպել էր ուղեւորություն Նեպալ՝ դեպի Էվերեստի բազային ճամբար: Ճամփորդության ընթացքում Armenian Geographic-ի մենեջեր Հրաչուհի Այվազյանը Մեդիամաքսի համար նոթեր է վարել, իսկ լուսանկարել է HONOR 90 սմարթֆոնով, որն իրեն դրսեւորեց որպես հուսալի եւ դիմացկուն օգնական:

 

Հոկտեմբերի 17-ի առավոտյան դուրս ենք գալիս Լոբուչեից: Պետք է քայլենք դեպի Գորակ Շեպ բնակավայր (5 160 մետր), այնտեղից էլ՝ Էվերեստի բազային ճամբար (5364 մետր):

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Եղանակը մռայլ էր, մեր շարժվելուց հետո սկսեց ձյուն գալ։ Բայց բոլորիս տրամադրությունը քիչ հետո բացվեց, քանի որ «հանդիպեցինք» Հիմալայների եւս մի գեղեցկուհուն՝ Պումորի լեռին (7161 մետր):

Պումորին Պումորին

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Այն գտնվում է Էվերեստից ութ կիլոմետր դեպի արեւմուտք եւ այս լեռը երբեմն Էվերեստի «դուստր» են անվանում:

Պումորին Պումորին

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Մոտ երեք ժամ քայլելուց հետո հասանք Գորակ Շեպ, որտեղ մի փոքր հանգստացանք ու շարունակեցինք արշավել դեպի Էվերեստի բազային ճամբար։

 

Ճանապարհը շատ ծանրաբեռնված էր՝ թվում էր, թե աշխարհի բոլոր մարդիկ իրենց գործերը թողած այդ պահին գնում են դեպի Էվերեստ։

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Քիչ անց առաջին անգամ տեսանք Կխումբու սառցադաշտը՝ առաջին լուրջ փորձությունը, որը հաղթահարում են դեպի Էվերեստի գագաթ գնացող լեռնագնացները՝ բազային ճամբարից դուրս գալուց հետո: Կխումբուն «կենդանի» սառցադաշտ է, որը անընդհատ գտնվում է շարժման մեջ: Տարվա ընթացքում այն մոտ  180 մետր «առաջ է գալիս»:

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լեռնագնացների համար խիստ կարեւոր է այն անցնել մինչեւ կեսօր, քանի որ արեւի ճառագայթներից սառցադաշտը սկսում է հալչել եւ առավել վտանգավոր է դառնում:

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Կխումբուն է «մեղավոր», որ վերջին տարիներին սկսում է գրավիչ դառնալ Էվերեստը հարավից՝ Չինաստանի տարածքից բարձրանալու տարբերակով: Բացի նրանից, որ այդ երթուղում լեռնագնացները Կխումբուի հետ չեն առնչվում, նաեւ Չինաստանի տարածքում մինչեւ բազային ճամբար ասֆալտապատ ավտոճանապարհ է կառուցված: Իսկ Նեպալի տարածքով բարձրացող լեռնագնացները մինչեւ բազային ճամբար քայլում են ոտքով՝ ճիշտ մեր պես: Բայց ոչ բոլորը. հաշվի առնելով վերջին տարիներին «կոմերցիոն լեռնագնացության» բուռն տարածումը, առավել հարուստ մասնակիցներին բազային ճամբար բերում են ուղղաթիռներով:

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Եւս երկու ժամ ու հասնում ենք Էվերեստի բազային ճամբարի տարածք։ Այս սեզոնին Էվերեստ բարձրացողներ չկան, հետեւաբար, չկա նաեւ ճամբարը: Զբոսաշրջիկներին «դիմավորում է» հայտնի քարը, որի վրա գրված է՝ Everest Base Camp 5364 m:

Լհոցզեն Լհոցզեն

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Նկարվում ենք քարի հետ, վայելում ենք Լհոցզեի հզոր տեսարանը, մի պահ տեսնում ենք Էվերեստը ու վերադառնում ենք Գորակ Շեպ։

 

Գիշերն անցկացնում ենք 5160 մետրի վրա՝ կարելի է ասել, որ քնում ենք Արարատի գագաթի բարձրության վրա։

 

Հրաչուհի Այվազյան

 

Շարունակելի

 

Կարդացեք նաեւ Դեպի Էվերեստ. Ամեն ինչ սկսվում է նախատեսվածին հակառակ

 

Կարդացեք նաեւ Դեպի Էվերեստ. Նամչե Բազարն ու աշխարհի ամենաբարձր իռլանդական փաբը

 

Կարդացեք նաեւ Դեպի Էվերեստ. HONOR-ի օբյեկտիվը որսում է Ամա Դաբլամն ու Լհոցզեն

 

Կարդացեք նաեւ Դեպի Էվերեստ. Դինգբոչեն եւ «4410» սրճարանը

 

Կարդացեք նաեւ Դեպի Էվերեստ. Աշխարհի հսկաներով շրջապատված

 

«Դեպի Էվերեստ» նախագծի բոլոր լուսանկարներն արվել են HONOR 90 սմարթֆոնով, որը կարող եք ձեռք բերել Vega, Team Telecom, Ucom, Zigzag, VLV centre, Vesta, Eldorado Armenia սրահներում։ HONOR 90-ի մասին կարող եք կարդալ այս հղումով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին