Հայկական դպրոցներն ազատ են հայոց լեզվի եւ պատմության դասաժամերի կազմակերպման հարցում, ասել է վրաց նախարարը - Mediamax.am

6967 դիտում

Հայկական դպրոցներն ազատ են հայոց լեզվի եւ պատմության դասաժամերի կազմակերպման հարցում, ասել է վրաց նախարարը


Հայկական դպրոցներն ազատ են հայոց լեզվի եւ պատմության դասաժամերի կազմակերպման հարցում, ասել է վրաց նախարարը
Հայկական դպրոցներն ազատ են հայոց լեզվի եւ պատմության դասաժամերի կազմակերպման հարցում, ասել է վրաց նախարարը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Թբիլիսիում իր վրաց գործընկերոջ հետ կայացած հանդիպման ժամանակ քննարկել է Վրաստանում բնակվող հայերի կրթության իրավունքի հետ կապված խնդիրները:

Կրթության նախարարության հաղորդագրության համաձայն, Արմեն Աշոտյանը Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Թամար Սանիկիձեի հետ հանդիպմանը անդրադարձել է Վրաստանի հայկական դպրոցներում հայոց լեզվի եւ հայոց պատմության դասաժամերի խնդրին:

 

Վրաց նախարարը հավաստիացրել է հայ գործընկերոջը, որ հայկական դպրոցներն ազատ են հայոց լեզվի եւ հայոց պատմության դասընթացների կազմակերպման հարցում, եւ Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունն այդ ազատությունը երաշխավորել է:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման հետ կապված հարցեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին