Երեւան: Մեդիամաքս: «UWC Dilijan» դպրոցի համահիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը այսօր հայաստանցի երեխաներին եւ նրանց ծնողներին կոչ է արել մինչեւ ընդունելության ժամկետի ավարտը (փետրվարի 17) դիմումներ ուղարկել դպրոց ընդունվելու համար:
«Նախկին ԽՍՀՄ երկրներում մարդկանց բնորոշ է անտեսել տրամադրված հնարավորությունը, քանի որ նպատակը անհնարին կամ անհասանելի է թվում: Սակայն պետք է փորձել եւ ջանքեր գործադրել` ինքնըստինքյան ոչինչ չի ստացվում»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին, ժամը 11.00-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Փարամազ Ավետիսյան» մասնաշենքում կկայանա «Բաց դռների օր» բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել UWC համակարգում:
Դպրոցն իր դռները կբացի 2014 թ. սեպտեմբերից` 16-ից 18 տարեկան 90 աշակերտների համար:
Ընդունելության գործընթացին կարող եք ծանոթանալ UWC Հայաստանի ազգային կոմիտեի կայքում - www.am.uwc.org կամ (010) 583346 հեռախոսահամարով։
Դպրոցի մասին այսօր մանրամասն պատմել է UWC Dilijan-ի տնօրեն Ջոն Փադըֆութը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: