Արմեն Աշոտյան. Կոռուպցիան կրթության ոլորտում նվազում է, սակայն դանդաղ - Mediamax.am

10854 դիտում

Արմեն Աշոտյան. Կոռուպցիան կրթության ոլորտում նվազում է, սակայն դանդաղ


ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Վերջին սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ կոռուպցիոն ռիսկերը դպրոցներում եւ բուհերում նվազում են, սակայն դանդաղ տեմպերով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով 2010-2012թթ. հակակոռուպցիոն ծրագրի իրականացումն եւ ընթացքը:

 

«Մենք անբավարար ենք համարում կոռուպցիոն ռիսկերի նվազման ընթացքը: Նախատեսում ենք կտրուկ միջոցառումների իրականացում»,- ասել է նա` հավելելով, որ 2013-2014թթ. համար կմշակվի նոր հակակոռուպցիոն ծրագիր:

 

Նախարարը տեղեկացրել է, որ այս տարվա 9 ամիսների ընթացքում իրականացված տեսչական ստուգումների արդյունքում կոռուպցիոն ռիսկերի գործով կրթության համակարգում 48 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության, 42-ը ստացել են նկատողություն եւ մեկ հոգի ազատվել է աշխատանքից:

 

Միաժամանակ, Արմեն Աշոտյանն ասել է, որ Մրցունակության համաշխարհային զեկույցում (ՄՀԶ) Հայաստանն իր դիրքերը կրթության ոլորտում բարելավել է 8 կետով: Այս տարվա տվյալները լավագույնն են վերջին 6 տարիների ընթացքում:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին