Հայաստանում ֆրանսիական համալսարանը հայ-ֆրանսիական համատեղ հավատարմագրում է ստացել - Mediamax.am

1917 դիտում

Հայաստանում ֆրանսիական համալսարանը հայ-ֆրանսիական համատեղ հավատարմագրում է ստացել


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) ու Ֆրանսիայի հետազոտության եւ բարձրագույն կրթության գնահատման բարձրագույն խորհուրդը (Hcéres) Հայաստանում ֆրանսիական համալսարանին շնորհել են ինստիտուցիոնալ հավատարմագրում:

Համալսարանից հայտնում են, որ ձեւավորվել է հայ-ֆրանսիական փորձագիտական խումբ, որը գնահատել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) գործունեությունը՝ ըստ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի ապահովման չափորոշիչների եւ ուղենիշների:

 

«Արտաքին համատեղ գնահատման արդյունքում ՈԱԱԿ-ի եւ Hcéres-ի հանձնաժողովները կայացրել են ՀՖՀՀ-ի ինստիտուցիոնալ կարողությունների հավատարմագրման մասին որոշումներ։ ՀՖՀՀ-ին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ այդպիսով վկայելով հաստատության համապատասխանությունը որակի ապահովման սահմանված չափանիշներին:

 

Համատեղ այս հավատարմագրումը ՀՖՀՀ-ի համար նոր հեռանկարներ է ուրվագծում եւ ամրացնում է նրա դիրքը ինչպես հայկական, այնպես էլ միջազգային կրթական ասպարեզում»,- ասվում է ՀՖՀՀ հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին