Երեւան: Մեդիամաքս: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն Կարո Նասիբյանն ասել է, որ ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրման գործընթացը մեկնարկել է, վերջնաժամկետը մայիսի 10-ն է:
«ԳԹԿ-ն ընդունում է երեք փուլով հայտադիմումներ: Առաջին փուլը հունվար-փետրվար ամիսներին անցկացված միասնական քննություններն են: Երկրորդ` հիմնական փուլում, բոլոր դիմորդները, անկախ առաջին փուլի արդյունքներից, անպայման հայտագրվում են ԳԹԿ-ի dimord.am կայքում՝ ընտրելով բուհը եւ մասնագիտությունը: Բուհը եւ մասնագիտությունը չեն նշում միայն այն դիմորդները, որոնք դիմելու են ուժային կառույցների կրթական հաստատություններ կամ հեռակա ուսուցման նպատակով»,- ասել է Կարո Նասիբյանը:
Նրա խոսքով՝ այս տարվա շուրջ 20 հազար շրջանավարտից առաջին փուլին մասնակցել է մոտ 8000 դիմորդ, որից դեռ միայն 2000-ն է երկրորդ փուլով հայտագրել բուհն ու մասնագիտությունը:
Կարո Նասիբյանը նշել է, որ առաջին անգամ այս տարվա ընդունելության քննություններում հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ. այն դիմորդները, որոնք կներկայանան հեռախոսներով կամ այլ սարքավորումներով, չեն շարունակի քննությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: