Քննարկվել է ռուսերեն ուսուցմամբ դասարանների գործունեությունը - Mediamax.am

4205 դիտում

Քննարկվել է ռուսերեն ուսուցմամբ դասարանների գործունեությունը


ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը

Լուսանկարը` ԿԳՆ

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը

Լուսանկարը` ԿԳՆ

Լուսանկարը` ԿԳՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում այսօր քննարկվել են Հայաստանում գործող ռուսերեն ուսուցմամբ դասարանների գործունեությանը վերաբերող հարցեր:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի խնդրանքով, անդրադարձել է հայոց լեզվի միասնական քննությանը՝ ընդգծելով, որ հայոց լեզվի ուսուցման առանձնահատկություններից ելնելով, օտարերկրյա աշակերտների համար որոշակի ժամանակաշրջան է սահմանված:

 

Երեւանում ռուսական գիտության եւ մշակույթի կենտրոնի («Ռոսսոտրուդնիչեստվո») տնօրեն Սերգեյ Ռիբինսկին էլ գոհունակությամբ է խոսել հայ-ռուսական համագործակցության ներկայիս մակարդակի մասին:

 

Նա պատրաստակամություն է հայտնել շարունակել արդյունավետ փոխգործակցությունը կրթության եւ գիտության ոլորտներում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին