Երեւան:Մեդիամաքս: Սեպտեմբերի 1-ից Հայաստանի ավագ դպրոցներում դասերը կսկսվեն 08:30-ին, իսկ բուհերում` 09:30-ին:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ասել է, որ պարապմունքների ժամերի փոփոխությունները պայմանավորված են առավոտյան ժամերին երթեւեկության հոսքը թեթեւացնելու՝ Երեւանի քաղաքապետարանի ձգտումով:
«Մենք արձագանքել ենք քաղաքապետի առաջարկին եւ կփորձենք համատեղ լուծել այս խնդիրը»,- ասել է նախարարը:
Արմեն Աշոտյանը հիշեցրել է, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող միջնակարգ դպրոցները արդեն փոխել են դասերը սկսելու ժամը 09:00-ից 08:30-ի: