Թուրքիայի եւ Ադրբեջանի կրթության նախարարներին հրավիրել են Հայաստան - Mediamax.am

5307 դիտում

Թուրքիայի եւ Ադրբեջանի կրթության նախարարներին հրավիրել են Հայաստան


ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նամակներ է ուղարկել Թուրքիայի բարձրագույն կրթության խորհրդի նախագահին եւ Ադրբեջանի կրթության նախարարին` Բոլոնյան գործընթացի օրակարգի շրջանակում Հայաստանում իրականացվող միջոցառումներին մասնակցելու վերաբերյալ:

Բոլոնյան գործընթացը 2011 թվականի հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը  համանախագահելու են Հայաստանը եւ Լեհաստանը:

 

Այդ կապակցությամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը նախատեսել է Հայաստանում իրականացնել մի շարք միջոցառումներ:

 

2011թ. հուլիսի 3-10-ը նախատեսվում է կազմակերպել Միջազգային ուսանողական ամառային դպրոց, որի նպատակն է համախմբել Հայաստանի  եւ Բոլոնիայի անդամ երկների ուսանողներին, իսկ սեպտեմբերի 8-9-ը նախատեսվում է անցկացնել միջազգային համաժողով` նվիրված բարձրագույն կրթության ֆինանսավորման խնդիրներին:

 

Մեր ընտրանին