«Ալեքս Գրիգը» բողոքարկում է հակամենաշնորհային հանձնաժողովի բոլոր 7 որոշումները - Mediamax.am

4648 դիտում

«Ալեքս Գրիգը» բողոքարկում է հակամենաշնորհային հանձնաժողովի բոլոր 7 որոշումները


ՏՄՊՊՀ նիստ
ՏՄՊՊՀ նիստ

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է վերջին օրերին մամուլում հաճախակի դարձած «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից անբարեխիղճ մրցակցության դրսեւորման դեպքերին:

Մամուլի հրապարկումների համար հիմք են հանդիսացել ուկրաինական լրատվամիջոցներում հրապարակված հոդվածները այն մասին, որ «Ալեքս Գրիգ» ընկերության արտադրած որոշ օղիներ շփոթության աստիճան նման են ուկրաինական գրեթե համանուն օղիներին:

 

Ի պատասխան հանձնաժողովի հասցեին հնչող մեղադրանքներին, ՏՄՊՊՀ-ում հիշացրեցին, որ 2010 թվականին «Ալեքս Գրիգ» ընկերության հանդեպ հարուցվել է 7 վարչական վարույթ եւ կիրառվել է ընդհանուր առմամբ 3 միլիոն 500 հազար դրամ տուգանք՝այլ ընկերությանը պատկանող ապրանքային նշանին շփոթության աստիճան նման արտադրատեսակներ շուկա հանելու, այլ կերպ ասած՝ անբարեխիղճ մրցակցության դրսեւորման համար: Բացի այդ, հանձնաժողովի որոշմամբ, «Ալեքս Գրիգ» ընկերությանը հանձնարարվել է դադարեցնել եւ հետագայում եւս բացառել կեղծված ապրանքային նշանների օգտագործմամբ օղու իրացումը եւ հանել այդ ապրանքները  շրջանառությունից:

 

Այդուհանդերձ, ինչպես տեղեկացրեցին հանձնաժողովում, ընկերության կողմից դատական կարգով բողոքարկվել են բոլոր 7 որոշումները եւ այս պահի դրությամբ դրանք գտնվում են դատարանի վարույթում:

Մեր ընտրանին