«Արմավիա»-ն զրկվե՞լ է մեկ ինքնաթիռից - Mediamax.am

4601 դիտում

«Արմավիա»-ն զրկվե՞լ է մեկ ինքնաթիռից


Լուսանկարը`


Երեւան, Մեդիամաքս: International Lease Finance (ILFC) լիզինգային ընկերությունը որոշել է դադարեցնել «Արմավիա»-ին նոր ինքնաթիռների մատակարարումը եւ հետ վերցնել 2009թ. տրամադրված Airbus А319 ինքնաթիռներից մեկը, որը պետք է «Արմավիա»-ի կողմից շահագործվեր մինչեւ 2018թ.:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այդ մասին հաղորդում է ռուսական Ato.ru ավիացիոն պորտալը:

 

Պորտալը նշում է, որ ներկայումս ՀՀ ազգային փոխադրողի պարկում առկա է CIT Group-ից լիզինգով վերցրած չորս ինքնաթիռ (երկու А319 եւ երկու А320) եւ մեկ А320, որը «Արմավիա»-ն լիզինգով ձեռք է բերել AWAS-ից:

 

«Բացի Airbus ինքնաթիռներից, ավիափոխադրողը շահագործում է նաեւ Bombardier CRJ200 եւ ЯК-42 VIP, իսկ պատվերների պորտֆելում կան ռուսական արտադրության Sukhoi Superjet 100 երկու ինքնաթիռներ, որոնք պետք է տրամադրվեն 2011թ. ապրիլին»,- նշում է Ato.ru-ն:

 

«Արմավիա» ընկերությունում Մեդիամաքսին ասել են, որ International Lease Finance-ի հետ իրենց հարաբերությունները կմեկնաբանեն այսօրվա ընթացքում:

Մեր ընտրանին