Հայաստան գյուղատնտեսական տեխնիկա ներմուծողները կազատվեն ԱԱՀ-ի վճարումից - Mediamax.am

4185 դիտում

Հայաստան գյուղատնտեսական տեխնիկա ներմուծողները կազատվեն ԱԱՀ-ի վճարումից


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստան գյուղատնտեսական տեխնիկա, թունաքիմիկատներ եւ սերմեր ներմուծող ընկերությունները կազատվեն ավելացված արժեքի հարկի /ԱԱՀ/ վճարումից:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այսօր ՀՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է «ԱԱՀ-ի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:

 

ԱԱՀ չվճարող ընկերությունների ցանկում կընդգրկվեն նաեւ բերքահավաքի, հողի մշակման համար տեխնիկա, կաթի վերամշակման սարքեր ներմուծող ընկերությունները:

 

Նախքան գործող օրենքում փոփոխություններ մտցնելը Հայաստանում ԱԱՀ-ի վճարումից ազատվում էին միայն կարտոֆիլի սերմ ներմուծող ընկերությունները:

Մեր ընտրանին