Երեւան: Մեդիամաքս: Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում կստեղծվի ռազմապատմական թանգարան:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՌԴ Զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, թանգարանը ստեղծվելու է «Մեծ Բերդի» տարածքում գտնվող պատմական գոտում, որն ունի հնգանկյան ձեւ հինգ ելքերով, որոնք կոչվել են դարպասներ (Էրիվանի, Կարսի, Ախալքալաքի, Թբիլիսիի, Պահեստային):
«Շինությունը կառուցվել է XVIII դարում: Թանգարանում նախատեսվում են 2 ցուցասրահներ եւ 1 տրամանկար ` 500 քմ ընդհանուր մակերեսով: Թանգարանի ցուցադրությունը կընդգրկի հայ-ռուսական հարաբերությունների մեկնարկի փուլից` XVIII դարից մինչ օրս ընկած ժամանակահատվածը եւ կպատմի պարսկական լծից Հայաստանի ազատագրման մասին, Ալեքսանդրոպոլի բերդի շինարարության եւ զարգացման պատմության մասին: Ցուցահանդեսների կազմակերպման համար ռազմակայանի անձնակազմի հետ աշխատանքի բաժնի աշխատակիցներն օգտագործում են արխիվային նյութեր, պատճենում են արժեքավոր գրառումները, համալրում են պատմական ցուցանմուշները, այդ թվում` նաեւ տեղի բնակչության օգնությամբ», - նշվում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: