Ապրիլի 15-ից կմեկնարկեն եռամսյա վարժական հավաքներ - Mediamax.am

836 դիտում

Ապրիլի 15-ից կմեկնարկեն եռամսյա վարժական հավաքներ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 15-ից հուլիսի 15-ը կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին եւ երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ՝ երեք ամիս ժամկետով:

Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:

 

Նախատեսվում է վարժական հավաքներին ներգրավել մինչեւ 435 քաղաքացու, որոնցից 128-ը` կրտսեր ենթասպայական եւ շարքային կազմերի, 9-ը` ավագ ենթասպայական կազմի, 298-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին