Զինված ուժերում նոր նշանակումներ, ազատումներ եւ փոխատեղումներ են կատարվել - Mediamax.am

734 դիտում

Զինված ուժերում նոր նշանակումներ, ազատումներ եւ փոխատեղումներ են կատարվել


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հրամանագիր է ստորագրել Կարեն Գրիգորյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին՝ ազատելով նրան Հայաստանի զինված ուժերի ինժեներական զորքերի վարչության պետի պաշտոնից:

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ է նշանակվել Արթուր Երոյանը, որը զբաղեցնում էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնը:

 

Վահագն Խաչատուրյանի մեկ այլ հրամանագրով Համլետ Լեւոնյանը նշանակվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար: Մինչ նշանակումը, այս պաշտոնը զբաղեցնում էր Արսեն Մանգասարյանը, որն էլ նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ։

 

Մեկ այլ հրամանագրով Արմեն Սեյրանյանը նշանակել է Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետ, իսկ Դավիթ Ալեքսանյանը՝ ԶՈՒ գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ:

 

Վաչագան Ներսիսյանը ազատվել է Հայաստանի զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից:

 

Վիգեն Մկրտյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ: Այս պաշտոնը զբաղեցնում էր Թեմուր Շահնազարյանը, որը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։

 

Կամո Քոչունցն ազատվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից, իսկ Արտակ Բուդաղյանը նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար:

 

Բոլոր այս որոշումների համար հիմք է հանդիսացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին