Ադրբեջանին կփոխանցվեն ականապատ տարածքների 8 նոր տեղեկամատյաններ - Mediamax.am

1466 դիտում

Ադրբեջանին կփոխանցվեն ականապատ տարածքների 8 նոր տեղեկամատյաններ


Լուսանկարը` https://caspiannews.com/


Երեւան: Մեդիամաքս: Առաջիկա օրերին ադրբեջանական կողմին կփոխանցվեն Լեռնային Ղարաբաղում ականապատ տարածքների 8 նոր տեղեկամատյաններ:

Այդ մասին հայտնել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)՝ նշելով, որ դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերներին:

 

ԱԱԾ-ն հիշեցրել է, որ «Հայաստանի Հանրապետությունը` արտահայտելով իր  հավատարմությունը Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին եւ ելնելով հումանիտար նկատառումներից, 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին եւ նոյեմբերի 29-ին, առանց նախապայմանների Ադրբեջանական Հանրապետության ներկայացուցիչներին է փոխանցել ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ»:

 

«Այս միակողմանի հումանիտար քայլից հետո Ադրբեջանական Հանրապետությունը տեղեկատվական արշավ է սկսել, Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով ոչ ճշգրիտ եւ ոչ ամբողջական տեղեկամատյաններ տրամադրելու մեջ եւ հումանիտար քայլը օգտագործելով ատելություն բորբոքելու նպատակով: Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները հրապարակային եւ աշխատանքային մակարդակներում բազմիցս հայտարարել են, որ ՀՀ տրամադրության տակ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան: Իսկ փոխանցված քարտեզները ձեռքբերված են եղել ԼՂ զինծառայողների միջոցով», - նշվում է հաղորդագրության մեջ:

 

ԱԱԾ-ին հայտնել են, որ 2023թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունից հետո «Ազգային անվտանգության ծառայությունը վերսկսել է հարցումային աշխատանքը ԼՂ նախկին զինծառայողների շրջանում, որի արդյունքում ի հայտ են եկել թվով 8 նոր տեղեկամատյաններ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին