Հունվարի 23-ից վարժական հավաքներ կանցկացվեն - Mediamax.am

2214 դիտում

Հունվարի 23-ից վարժական հավաքներ կանցկացվեն


Լուսանկարը`


2024 թվականի հունվարի 23-ից ապրիլի 12-ը Հայաստանում կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին եւ երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։

Համապատասխան որոշումն այսօր ընդունվել է կառավարության նիստի ժամանակ։

 

Վարժական հավաքներին կներգրավվի մինչեւ 2838 քաղաքացի, որոնցից 2579-ը՝ շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի, 98-ը` ավագ ենթասպայական կազմի, 161-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռա-հրետանային մասնագիտություններով:

 

Վարժական հավաքներին յուրաքանչյուր քաղաքացի կներգրավվի ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին