Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանում 2023 թ. հոկտեմբերի 27-ից 2024 թ. հունվարի 31-ը ներառյալ կհայտարարվի շարքային կազմի պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչ:
Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:
Կզորակոչվեն այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ նրանք, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Զորակոչին զուգահեռ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2023 թ. դեկտեմբերի 20-ից մինչեւ 2024 թ. հունվարի 31-ը ներառյալ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: