ՊՆ. «Հայաստանը ԼՂ-ում բանակ չունի» - Mediamax.am

1285 դիտում

ՊՆ. «Հայաստանը ԼՂ-ում բանակ չունի»


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Հայաստանը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»:

«Ինչպես նախորդիվ, այնպես էլ այժմ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններում եւ ԶԼՄ-ներում շարունակում է տեղ գտնել այն կեղծ պնդումը, համաձայն որի Լեռնային Ղարաբաղում առկա են ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա եւ անձնակազմ:

 

ՀՀ ՊՆ-ն բազմիցս, այժմ եւս հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին