Ամերիկացի գեներալները դիտարկել են հայ-ամերիկյան վարժանքը - Mediamax.am

3434 դիտում

Ամերիկացի գեներալները դիտարկել են հայ-ամերիկյան վարժանքը


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպայի եւ Աֆրիկայի շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալ բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսը եւ 10-րդ լեռնային դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Գրեգորի Անդերսոնը ՀՀ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում դիտարկել են հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր» (Eagle Partner) զորավարժության ընթացքը։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, որն ուղեկցում էր գեներալներին, ասել է.

 

««Արծիվ գործընկեր» զորավարժությունը Հայաստանի հետ մեր երկարամյա   փոխգործակցության վկայությունն է, որի հիմքում անվտանգային եւ խաղաղապահ ոլորտներում համագործակցությունն է»։

 

«Հայաստանի հետ մենք բազմակողմ համագործակցային կապեր ունենք։ Միացյալ Նահանգները հետեւողական աջակցություն է ցուցաբերել Հայաստանի զինված ուժերին, հատկապես կարողությունների զարգացման ասպարեզում այնպիսի կարեւորագույն ուղղություններում, ինչպիսիք են զանգվածային բնաջնջման զենքերի չտարածումն ու խաղաղապահ գործունեությունը»,- ասել է գեներալ Անդերսոնը:

 

«Արծիվ գործընկերը» խաղաղապահների համար նախատեսված զորավարժություն է, որը մեկնարկել է Հայաստանում սեպտեմբերի 11-ին: Վարժանքին մասնակցում են մոտ 85 ամերիկացի եւ 175 հայ զինծառայողներ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին