Հայաստանում հայ-ամերիկյան զորավարժություն կանցկացվի - Mediamax.am

2406 դիտում

Հայաստանում հայ-ամերիկյան զորավարժություն կանցկացվի


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանում սեպտեմբերի 11-ից 20-ը հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն կանցկացվի:

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ «միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում եւ ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «Արծիվ Գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։

 

Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման եւ մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաեւ բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում:

 

ԱՄՆ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասված է, որ «այս նախաձեռնությունը նպատակ ունի ամրապնդել մեր դաշինքը Հայաստանի հետ՝ կենտրոնացնելով ուշադրությունը փոխգործակցելիության եւ պատրաստվածության ամրապնդման վրա՝ մասնագիտացված խաղաղապահ գործողությունների ուսուցման միջոցով»:

 

Ամերիկյան կողմը հայտնում է, որ վարժանքին կմասնակցեն 85 ամերիկացի եւ 175 հայաստանցի զինծառայողներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին