Հայ սակրավորները շարունակում են աշխատանքը Սիրիայում - Mediamax.am

2963 դիտում

Հայ սակրավորները շարունակում են աշխատանքը Սիրիայում


Լուսանկարը` Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ Հայ սակրավորները շարունակում են աշխատել Սիրիայում՝ ռուս գործընկերների հետ համատեղ։

Հայ մասնագետների աշխատանքի մասին ՏԱՍՍ-ին պատմել է Հալեպում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի բաժնի ղեկավար, գնդապետ Սերգեյ Եսյունինը։

 

Հայկական մարդասիրական ականազերծման կենտրոնի մասնագետներն արդեն հայտնաբերել եւ վնասազերծել են ավելի քան հազար պայթուցիկ սարքեր։

 

Ներկայում հայ սակրավորները աշխատում են Հալեպի մարզի Խանդրատ բնակավայրի մոտակայքում։

 

«Խանդրատ գյուղի մոտակայքում արդեն ականազերծված է ավելի քան 25 հազար քառակուսի մետր տարածք։ Ականազերծման ընդհանուր դաշտն այս տարածքում կազմում է ավելի քան 88 հազար քմ։ Նախատեսում են ենք մինչև մարտի վերջ-ապրիլի սկիզբ ավարտել այս հատվածի աշխատանքները»,- նշել է Սերգեյ Եսյունինը։

 

Մեդիամաքսը նշում է, որ հայ մասնագետները Սիրիայում աշխատում են 2019 թվականի հունիսից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին